Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք օկուպացված Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային և իր ուժերը դուրս չի բերի Դոնբասից
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք օկուպացված Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային և իր ուժերը դուրս չի բերի Դոնբասից։ Այս մասին Ֆիցոն ասել է խորհրդարանի Եվրոպական հարցերի հանձնաժողովի անդամներին։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք բոլորս ճանաչում ենք այլ երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Սա միջազգային իրավունքի լավ տեսություն է։ Սակայն. ռուսները երբեք չեն հրաժարվի Ղրիմից, երբեք չեն լքի Դոնբասն ու Լուգանսկը»,- ասել է Սլովակիայի վարչապետը։
Ռոբերտ Ֆիցոն քննադատել է նաեւ Սլովակիայի նախորդ կառավարությանը՝ Ուկրաինային «ԷՍ-300» համակարգերի փոխանցման համար։ Նա ասաց, որ երբեք դա չի անի: