Սլովակիայի վարչապետը Գերմանիային կոչ է անում աջակցել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն
Սլովակիայի վարչապետը Գերմանիային կոչ է անում աջակցել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն

Սլովակիայի վարչապետը Գերմանիային կոչ է անում աջակցել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Այդ մասին Էդվարդ Հեգերն ասել է Գերմանիա կատարած այցի ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից առաջ։

«Մենք պետք է գիտակցենք, որ Եվրամիության ընդլայնումն անհրաժեշտ է։ Աշխարհին անհրաժեշտ է ուժեղ Եվրոպա, և այս երկրները սպասում են մեզ»,- «Politico»-ին ասել է Սլովակիայի վարչապետը։

Ըստ Հեգերի՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ճանաչումը որպես ԵՄ թեկնածուներ պետք է լինի առաջին քայլը, և այդ երկրների հետագա ինտեգրումը դաշինքին պետք է «հիմնված լինի արժանիքների վրա»։

Միևնույն ժամանակ Սլովակիայի կառավարության ղեկավարը խոսել է նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ-ի հետ ԵՄ հարևան երկրների քաղաքական և տնտեսական մերձեցման համար նոր միություն ստեղծելու գաղափարի մասին։ Ըստ Հեգերի՝ այս նախաձեռնությունը չպետք է հակադրվի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային ԵՄ անդամակցության կարգավիճակ տալուն, այլ պետք է լինի «լրացուցիչ գործընթաց»։

Նա ասաց, որ ցանկացած երկիր պետք է կարողանա դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն կազմակերպությանը պետք է միանան միայն նրանք, ովքեր ցանկանում են իրականացնել անհրաժեշտ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։