Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են: Նա այս պահին հոսպիտալացված է։
Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայի մոտ կառավարության նիստից հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված տեղեկությունը հաստատում է խորհրդարանի փոխնախագահը։
Միաժամանակ «Ռոյթերս»-ի հետ զրույցում ականատեսներից մեկն ասում է, որ մի քանի կրակոց է լսել և տեսել, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկել տղամարդուն։