Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆցոյին ուղարկված ծրարի մեջ փամփուշտ է հայտնաբերվել, ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ծրար է ուղարկվել, որտեղ հայտնաբերվել է փամփուշտ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Սլովակիայի կառավարության վարչակազմի շենքում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար նախատեսված նամակը ստուգելիս Սահմանադրական պաշտոնյաների և դիվանագիտական առաքելությունների պաշտպանության գրասենյակի անդամները հանդիպել են մի ծրարի, որը գրավել է նրանց ուշադրությունը։ Հետագա ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ դրա մեջ եղել է փամփուշտ։
Ըստ տեղեկությունների՝ նամակն ուղարկվել է անհայտ վայրից։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։