Սլովակիայի վարչապետ. Իտալիան Սլովակիայից կվերցնի հակաօդային պաշտպանության համակարգը, քանի որ դրա կարիքն ունեն այլուր

16:53, 03.03.2024

Իտալիան դուրս կբերի իր հակաօդային պաշտպանության համակարգը Սլովակիայից, քանի որ դա նրանց պետք է այլուր, ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիզոն։

Սլովակիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ ատոմակայանը, կմնան անպաշտպան։

«Առաջին հերթին, նախորդ կառավարությունը Ուկրաինային տվել է ֆունկցիոնալ զանգվածային ռուսական հակաօդային պաշտպանության «ԷՍ-300» համակարգ։ Հետո մի որոշ ժամանակ այստեղ ամերիկացի «Պետրիոտներ» ունեինք, նրանք էլ տարան, հիմա իտալացիներն էլ են գնալու»,- ասաց Ռոբերտ Ֆիզոն։

145 իտալացի զինվորներ ներկա են Սլովակիայի Մալակի-Կուչինա ռազմաբազայում՝ SAMP/T Mamba հակաօդային պաշտպանության համակարգը շահագործելու համար։

Նմանատիպ