Սլովակիայի պաշտպանության նախարար. Ռոբերտ Ֆիցոյին ապաքինվելու համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ապաքինումը կտևի առնվազն մի քանի շաբաթ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։
Կալինյակի խոսքով՝ մոտ ժամանակներս չի նախատեսվում Ֆիցոյին տեղափոխել Բրատիսլավա, և նա կմնա Բանսկա-Բիստրիցա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։
«Մենք կարծում ենք, որ վարչապետը ֆիզիկապես բավականաչափ ուժեղ է արագ ապաքինվելու համար, բայց մենք կարող ենք հուսալ, որ դա առնվազն մի քանի շաբաթ անց», – ասել է Կալինյակը:
Սլովակիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ բժիշկներն ամեն օր տեղեկատվություն կտարածեն Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակի մասին։
Հիվանդանոցի փոխտնօրեն Միլան Ուրբանիի խոսքով, առավոտյան խորհրդակցության հիման վրա բժիշկները կարող են ասել, որ Ֆիցոյի կյանքին այսօր վտանգ չի սպառնում։
«Սակայն նրա վիճակը դեռ շատ ծանր է, եւ նրան շատ ժամանակ ու հանգիստ է պետք ապաքինվելու համար։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ լավ հունով կգնա»,- ասաց Ուրբանը։
Տեղեկության համար՝ մայիսի 15-ին հարձակվողը հինգ հրազենային վնասվածք է հասցրել Սլովակիայի վարչապետին։ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակվելու մեջ կասկածվող տղամարդուն դատարանը թողել է կալանքի տակ։ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար 71-ամյա տղամարդուն սպառնում է 25 տարվա կամ ցմահ ազատազրկում։