Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության 100-ամյա հոբելյանի հետ կապված Վրաստան է ժամանել Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան: Հյուրին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Զվիադ Գոնաձեն: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Վրաստանի համար այս կարևոր օրվա միջոցառումներին մասնակցելու համար:
Սլովակիայի Հանրապետության նախագահը հանդիպումներ է անցկացնելու երկրի ղեկավարության հետ և մասնակցելու տոնական միջոցառումներին: