Սլովակիայի «Ազգային կուսակցությունը» խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցներում
Սլովակիայի «Ազգային կուսակցությունը» խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցներում

Սլովակիայի «Ազգային կուսակցությունը» խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի պետք է հստակ սահմանել, թե ինչ է կոչվում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում», արգելել նրա քարոզչությունն ու նմանատիպ գաղափարների տարածումը դպրոցներում։

Օրինագծի համաձայն՝ օրենքը խախտելու դեպքում դպրոցները կտուգանվեն 30 հազար եվրոյով։

«Սլովակիան հիմնված է ավանդական արժեքների, ինչպես նաև Սահմանադրության 41-րդ հոդվածի վրա, որը սահմանում է տղամարդու և կնոջ միջև ամուսնության իրավունքը։ Այս արժեքների համատեքստում օրենքի նախագիծը նպատակ ունի պաշտպանել երեխաներին և երիտասարդներին այն ազդեցությունից, որը կարող է հակասել Սահմանադրության սկզբունքներին»,- ասված է օրենքի նախագծի բացատրական գրառման մեջ։

«Ազգային կուսակցությունը» օրինագիծը ներկայացրել է առանց Սլովակիայի կրթության նախարարի հետ համաձայնության, ինչը կրթության նախարար Թոմաս Դրաքերը կոալիցիոն համաձայնագրի խախտում է անվանել։

«Եվրոակտիվ»-ի հետ զրույցում ԼԳԲՏ-ին աջակցող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Մակկոն հայտարարում է, որ եթե օրենքն ընդունվի, կրթական համակարգում առկա բացերը հնարավոր չէ վերացնել. Ըստ Մակկոյի՝ կսկսվի ԼԳԲՏ երիտասարդության նկատմամբ բուլիինգն ու արմատականությունը։