Սլովակիայի ԱԳՆ. Ցավակցում ենք Շովիի ավերիչ սողանքի հետևանքով ողբերգակաբար զոհվածների ընտանիքներին, մեր մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են
Սլովակիայի ԱԳՆ. Ցավակցում ենք Շովիի ավերիչ սողանքի հետևանքով ողբերգակաբար զոհվածների ընտանիքներին, մեր մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են

Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Շովիի ավերիչ սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Շովիում ավերիչ սողանքի հետեւանքով ողբերգակաբար զոհվածների ընտանիքներին։ Մեր մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են, և մենք հաջող փրկարարական աշխատանքների հույս ունենք»,- ասված է Սլովակիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։