Սլովակիան հայտարարում է, որ ռուսական նավթը սկսել է հոսել «Դրուժբա» խողովակաշարով
Սլովակիան հայտարարում է, որ ռուսական նավթը սկսել է հոսել «Դրուժբա» խողովակաշարով

Սլովակիան սկսել է ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան։

Սակովան նշել է, որ նավթի մատակարարումները սկսվել են այսօր տեղական ժամանակով ժամը 02:00-ին։

«Ներկայումս նավթի մատակարարումները ընթանում են համաձայնեցված պլանի համաձայն», – ասել է Սակովան։

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ «Դրուժբա» խողովակաշարը զգալիորեն խաթարել է Սլովակիայի և Ուկրաինայի միջև վստահությունը։ Ֆիցոն չի բացառել, որ Կիևը կարող է կրկին դադարեցնել խողովակաշարի գործունեությունը Եվրամիությունից վարկ ստանալուց հետո։