Սլովակ ֆերմերները ի նշան բողոքի տրակտորներով եկել են երկրի խորհրդարանի մտակայք, ինչի պատճառով խաթարվել է հարակից տարածքում երթևեկությունը
Սլովակ ֆերմերները ի նշան բողոքի տրակտորներով եկել են երկրի խորհրդարանի մոտակայք։ Բողոքի ակցիայի պատճառով խորհրդարանի շրջակայքում երթևեկությունը խաթարվել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա Սլովակիայի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ակցիան է։
Ավելի վաղ չեխ, սլովակ և հունգար ֆերմերները բողոքի ցույց էին անցկացրել չեխա-սլովակյան սահմանին։ Եվրոպական տարբեր երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ֆերմերները բողոքում են ԵՄ բյուրոկրատիայի դեմ և պահանջում են մեղմացնել բնապահպանական կանոնակարգերը: Նրանց կարծիքով՝ պետք է դադարեցնել գյուղատնտեսական արտադրանքի անսահմանափակ ներմուծումը ԵՄ անդամ երկրներից, քանի որ եվրոպացի ֆերմերները գտնվում են անբարեխիղճ մրցակցության պայմաններում և հսկայական վնասներ են կրում։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայից ներկրվող ապրանքների մասին է։