«Sky News»-ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ այսօր Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր սպասվում է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։
Այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ հիմնվելով բրիտանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի վրա։
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնի նախկին խորհրդական Դոմինիկ Քամինգսը հայտնել էր, որ կառավարության քարտուղարը կազմակերպում է նոր վարչապետի ընտրության գործընթացը։
Այս ժամանակի տվյալներով Բորիս Ջոնսոնի վարչակազմը լքել է 57 անդամ։ Ըստ տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նշել է, որ հրաժարվում է վարչապետի աջակցությունից, սակայն հրաժարական չի տա։