Sky News. Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վոլոդիմիր Զելենսկուն կհրավիրի Սպիտակ տուն

10:17, 12.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կհրավիրի Սպիտակ տուն։ Այս մասին գրում է «Sky News»-ը։

ԱՄՆ նախագահը արձագանքել է Ուկրաինայի համաձայնությանը 30-օրյա հրադադարի առաջարկի վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք, որ պատերազմը Ուկրաինայում ավարտվի», – նշել է Թրամփը։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահի խոսքով, Միացյալ Նահանգները հանդիպում կունենա Ռուսաստանի հետ այսօր կամ վաղը։

Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո հրապարակվեց Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա կրակի դադարի, իսկ ԱՄՆ-ը կվերսկսի հետախուզական տվյալների փոխանակումն ու Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը։

Նմանատիպ