«Sky Express» ավիաընկերությունը սկսում է գործել Վրաստանի ավիաշուկայում
«Sky Express» ավիաընկերությունը սկսում է գործել Վրաստանի ավիացիոն շուկայում։ Այս մասին տեղեկություն է տարածում Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտի համաձայն՝ հունական ավիաընկերությունը ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի Աթենք-Թբիլիսի-Աթենք ավիագծով։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրը Airbus 320 ինքնաթիռով։
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը կանոնավոր ավիացիոն երթեւեկության համար անհրաժեշտ թույլտվություն է տվել։
Այսօրվանից Aegean Airlines-ը և Wizz Air ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Հունաստանի Հանրապետության միջև՝ Աթենքից և Սալոնիկից դեպի Թբիլիսի և Քութայիսի»,- հայտնել են Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից։