Սկսվում է համալսարանի և Քավթարաձեի փողոցները միացնող ճանապարհի և թունելի շինարարությունը
Սկսվում է համալսարանի և Քավթարաձեի փողոցները միացնող ճանապարհի և թունելի շինարարությունը

Մեկնարկում է ռազմավարական նշանակության նախագիծը՝ համալսարանի և Քավթարաձեի փողոցները միացնող ճանապարհի և թունելի կառուցումը,- այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, նշված թունելը, կսկսվի այսպես կոչված համալսարանի Մաղլիվի շենքից եւ կմիանա Միխեիլ Շավիշվիլի փողոցին, որը միացված է Պետրե Քավթարաձեի փողոցին։

«Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն թունելի մուտքի և ելքի թեքահարթակներ, սալահատակ, կիրականացվեն մեկուսացման աշխատանքներ, կկազմակերպվի ջրահեռացման համակարգ, կտեղադրվի արտաքին լուսավորության ցանց, երկաթբետոնե պաշտպանիչ թունելի երկայնքով։ Թունելում երկկողմանի երթեւեկություն է լինելու՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտի։ Ծրագրի արժեքը 12 մլն լարի է։ Աշխատանքները կսկսվեն այս շաբաթ և կավարտվեն 2025 թվականի հունվարին»,- ասել է Կախա Կալաձեն։