Այսօր սկսվում են Լադո Գուդիաշվիլու հրապարակի վերանորոգման աշխատանքները: Տեղեկությունն այս մասին տարածել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տեսաուղերձի միջոցով:
Կախա Կալաձեն Գուդիաշվիլու հրապարակի ճակատագրով հետաքրքրված մարդկանց հրավիրում է աշխատանքների բացման շնորհանդեսին, 14:00-ին: Նրա խոսքով, վերանորոգման միջոցառումներն սկսելու համար ամեն բան պատրաստ է:
Այսօր հայտնի կդառնա, թե որ ընկերությունն է ստանձնում հրապարակի վերանորոգումը:
Լադո Գուդիաշվիլու հրապարակում կվերանորոգվի շուրջ 30 շենք, այդ թվում շուրջ 20 մշակութային կոթող:
Նախագծի համար Թբիլիսիի քաղաքապետարանը հատկացրել է 50 միլիոն լարի: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին: