Սքոթ Բեսենթը հայտարարում է, որ սպասվում է Ուկրաինայի պատվիրակության այցը ԱՄՆ՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում

12:29, 03.04.2025

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սպասում են Ուկրաինայի պատվիրակության այցին՝ կապված օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի հետ։

«Բլումբերգ»-ին տված հարցազրույցում Բեսենթը նշել է, որ ուկրաինական պատվիրակության այցը սպասվում է այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

«Կարծում եմ, որ Ուկրաինայից թիմը կժամանի արդեն այս շաբաթվա վերջին կամ հաջորդի սկզբին։ Մենք չենք ցանկանում ժամանակ կորցնել, քանի որ այս համաձայնագիրը շատ կարևոր է ինչպես ամերիկացի ժողովրդի, այնպես էլ ուկրաինացիների և խաղաղ գործընթացի համար», – նշել է Բեսենթը։

Նմանատիպ