Սքոթ Բեսենթ. ԱՄՆ-ն Իրանի դեմ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կսահմանի
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» կսահմանի:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նման քայլը կնվազեցնի նոր մասշտաբային ռազմական գործողությունների անհրաժեշտությունը:
«Սա կրկնակի հարված է: Մենք ունենք շրջափակում և կսահմանենք պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները: Դա կաշխատի Իրանում, և մենք կոչնչացնենք այդ ռեժիմը: Ժամանակն է, որ մեր դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն», – հայտարարել է նա:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Վաշինգտոնը Իրանի հետ բիզնես հարաբերությունների պատճառով Պեկինի նկատմամբ որոշակի կարգավորումներ սահմանել, Բեսենթը նշել է, որ ավելի լավ է նման զրույցն առերես տեղի ունենա: