Սքոթ Բեսանտ .ԱՄՆ-Չինաստանի հազվագյուտ հողերի վերաբերյալ համաձայնագիրը, ենթադրաբար, կստորագրվի նոյեմբերի վերջին
ԱՄՆ-Չինաստանի հազվագյուտ հողերի վերաբերյալ համաձայնագիրը, ենթադրաբար, կստորագրվի նոյեմբերի վերջին, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը։
«Ես վստահ եմ, որ երկու առաջնորդների՝ նախագահ Թրամփի և նախագահ Սի Ցզինպինի միջև հանդիպումից հետո Չինաստանը կպահպանի համաձայնագրերը», – ասել է Բեսանտը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հանդիպել են Հարավային Կորեայում անցյալ ամիս։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես կնվազեցնի չինական բոլոր ապրանքների վրա դրված մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին ֆենտանիլ քիմիական բաղադրիչների ներհոսքի ի պատասխան։ Սի Ցզինպինն ասել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել «հիմնական առևտրային հարցերի» շուրջ։