Սքեյ Նյուս. ԱՄՆ-ը դադարեցնում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքում հարձակումներ իրականացնելու համար
Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքում հարձակումների համար, հայտնում է Սքեյ Նյուս-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։
Միևնույն ժամանակ Կիևը պնդում է, որ հետախուզական տվյալների փոխանակումն ամբողջությամբ չի դադարել։
Ուկրաինայի կառավարության պաշտոնյան այս քայլն անվանել է «ընտրովի»՝ նշելով, որ ԱՄՆ հետախուզությունը դեռևս տրամադրվում է Ուկրաինային, և որ այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքում ռուսական ուժերի դեմ:
Մինչդեռ Fox Business Սպիտակ տան թղթակից Էդվարդ Լոուրենսը սոցցանցերում գրել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը հաստատել է Ուկրաինայի հետ հետախուզության փոխանակման դադարեցումը։