«Սքայ Ափ Աիրլայնս» ավիաընկերությունը սկսում է Խարկով-Թբիլիսի-Խարկով թռիչքները
ՈՒկրաինական ցածրբյուջետային «Սքայ Ափ Աիրլայնս» SkyUp Airlines ավիաընկերությունը, որը Վրաստանի շուկա է մտել անցած տարի, ավելացրել է նոր ուղղություն:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության լրատվությամբ, Խարկով-Թբիլիսի-Խարկով կանոնավոր թռիչքները տեղի են ունենալու շաբաթական երկու անգամ `երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Թռիչքները մինչև ձմեռային նավիգացիոն սեզոնի ավարտը կիրականացվեն «Բոինգ 737» տիպի օդանավերով:
«Sky Up Airlines» ավիաընկերությունը քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից թռիչքներ իրականացնելու թույլտվությունը ստացել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին: