Սկանդինավյան տուրօպերատորները ծանոթանում են Վրաստանի զբոսաշրջային ներուժին
Զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալում է սկանդինավյան երկրների առաջատար տուրիստական ընկերություններին: Ինֆո-Տուրը կազմակերպում է AirBaltic-ը:
Շրջայցի ընթացքում նորվեգական, շվեդական և դանիական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են իրենց վրացի գործընկերների հետ։ B2B ձևաչափով կայացած հանդիպմանը քննարկվել են ընկերությունների միջև հետագա համագործակցության և համատեղ զբոսաշրջային փաթեթների պատրաստման հարցեր։ Հանդիպման շրջանակներում Զբոսաշրջության ազգային վարչության կոնվենցիաների և ցուցահանդեսների բյուրոն ներկայացրեց Վրաստանի զբոսաշրջային ուղղությունը։
«Մեզ այցելեցին սկանդինավյան երկրների առաջատար տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, հետաքրքիր հանդիպում անցկացվեց, որը կարծում եմ օգտակար կլինի ինչպես տուրիստական ընկերությունների, այնպես էլ հյուրանոցային ոլորտի համար։ Այս շրջագայությունը կնպաստի սկանդինավյան երկրներում Վրաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը»,- ասել է «Hotel Mercuri»-ի և IBIS Styles-ի ներկայացուցիչ Մակա Ցխոմելիձեն։
«Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Սկանդինավյան ընկերությունները հետաքրքրված են Վրաստանով և ցանկանում են համագործակցել վրացական ընկերությունների հետ», – ասում է Սկանդինավյան երկրներում «Air Baltic»-ի վաճառքի մենեջեր Յան Նայհոլմը:
Սկանդինավյան զբոսաշրջային ընկերությունների 16 ներկայացուցիչներ այցելել են Թբիլիսի, Թելավի, Ծինանդալի, Ալավերդի և Ախմետա։
Ինֆոտուրի նպատակն է մեծացնել զբոսաշրջային հոսքերը սկանդինավյան երկրներից դեպի Վրաստան և ներգրավել բարձր ծախսեր կատարող այցելուների։
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։