Սիրիայում քիմիական նյութերի ազդեցության ախտանիշ ունի ավելի քան 500 մարդ
Սիրիայում քիմիական նյութերի ազդեցության ախտանիշ ունի ավելի քան 500 մարդ

Սիրիայում քիմիական նյութերի ազդեցության նշաններ ունի ավելի քան 500 մարդ: Այս մասին գործընկերների վրա հենվելով տեղեկություն է տարածել առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ինչպես հայտարարում են փորձագետները, Արևելյան Ղուտայում քիմիական զենքի ազդեցության ախտանիշ ունի ավելի քան 500 մարդ, ինչպես հայտարարել են կազմակերպությունում, այս տեղեկությունները նրանց փոխանցել են գործընկերները:

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի նրանց աշխատակիցներին թույլ տան մուտք գործել Ղուտա, մասնավորապես Դումա քաղաք: