Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայի ականակոծման հետևանքով մահացել է երկու ռուս զինծառայող
Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայի ականակոծման հետևանքով մահացել է երկու ռուս զինծառայող

Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայի ականակոծության հետևանքով մահացել է ռուսաստանցի երկու զինծառայող:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան անհայտ դիվերսանտների խմբի կողմից բացված կրակի հետևանքով երկու ռուս զինծառայողների մահվան լուրը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բացի այդ՝ ՌԴ ՊՆ-ն հերքել է իսլամիստների կողմից ավիաբազայի տարածքում գտնվող 7 ռուսական ռազմական ինքնաթիռների կործանման մասին ավելի վաղ տարածված լուրերը:

Նշվում է, որ սիրիական կողմը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում հարձակման հետ կապ ունեցող գրոհայիններին հայտնաբերելու ու համապատասխան պատժիչ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև ավիաբազայի անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: