Սիրիայում և Իրաքում իսլամիստների շարքերում կռվող 300 Ադրբեջանի քաղաքացի է զոհվել. Սյավուշ Հեյդարով
Սիրիայում և Իրաքում իսլամիստների շարքերում կռվող 300 Ադրբեջանի քաղաքացի է զոհվել. Սյավուշ Հեյդարով

Սիրիայում և Իրաքում իսլամիստների շարքերում կռվող մոտ 300 Ադրբեջանի քաղաքացի է զոհվել,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրոնական կառուցվածքների հետ հարաբերությունների պետական կոմիտեի ներկայացուցիչ՝ Սյավուշ Հեյդարովը:

Նրա խոսքերով ռազմական գործողություններին մասնակցելու գործով քրեական պատասխանատվության է ենթարկվել 92 մարդ, իսկ 260-ը նույնականացվել է և նրանցից խլել են քաղաքացիությունը:

Հեյդարովի խոսքերով, նրանք լրատվություն ունեն, որ Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների ազդեցության տակ գտնվում են նաև մոտ 300 կին և երեխաներ: Նրանցից մի երեխայի արդեն հաջողվել է վերադարձնել Ադրբեջան և այս պահին նա անցնում է վերականգնողական կուրս: