Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ավիահարվածների պատճառով Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու պահանջով
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի օդային հարվածների պատճառով Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու պահանջով։ Այս մասին տեղեկություն է տարածել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Սիրիայի և Իրաքի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածները վտանգ են ներկայացնում խաղաղության և անվտանգության համար։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Գայանան պլանավորում է հանդիպում անցկացնել փետրվարի 5-ին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան դատապարտում է «ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի ակտը»։ Զախարովան մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքի նորմերը անտեսելու մեջ՝ հարվածներ հասցնելով Սիրիային և Իրաքին։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ այս կերպ Վաշինգտոնը փորձում է հակամարտության մեջ ներքաշել Մերձավոր Արևելքի ամենամեծ երկրներին։
Ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման՝ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների դեմ: