Սիրիայում ասում են, որ Իսրայելի կողմից բնակելի շենքի վրա հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, տասը վիրավորվել
Սիրիայում ասում են, որ Իսրայելի հարձակման արդյունքում մեկ երեխա է զոհվել, տասը խաղաղ բնակիչ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Իսրայելը հարձակվել է Սիրիայի Բանիաս քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարձակումը։