Սիրիայի վրա ռազմական հարձակման հարցով դեռ վերջնական որոշումը չի կայացվել. Սպիտակ տուն
Սիրիայի վրա ռազմական հարձակման հարցով դեռ վերջնական որոշումը չի կայացվել. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կողմնորոշվել Սիրիայում ենթադրյալ «քիմիական հարձակմանն» ի պատասխան գործողությունների ժամանակացույցի հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ Թրամփը մի քանի տարբերակներ է քննարկում, ոչ միայն ռազմականը:

«Բոլոր տարբերակները սեղանին են, նա գնահատում է, թե ինչպես արձագանքել: Վերջնական որոշումը դեռ չի կայացվել », – ասել է Սանդերսը:

«Ռուսաստանը ապացուցել է, որ պատասխանատու է կատարվածի համար: Նրանք (ռուսները) երաշխավորել էին, որ քիմիական զենքն այլեւս չի օգտագործվի Սիրիայում: Նրանք որոշակի պատասխանատվություն են կրում դրա համար եւ ապացուցեցին, որ այս գործընթացում վատ դերակատար են », – նշել է Սանդերսը: