Սիրիայի պաշտպանութեան նախարարություն. Սիարիայի արևելյան շրջանններում Միացեալ Նահանգներու ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել խաղաղա բնակչության վրա
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Սիրիայի արևելքում զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին նշված է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ սիրիական իշխանությունների՝ ավիահարվածների արդյունքում զոհվել են սիրիական բանակի մի քանի զինծառայողներ, ինչպես նաև վնասվել են մասնավոր և պետական կառույցներ։
«Արևելյան Սիրիայում ամերիկյան հարձակումների թիրախը նույն տարածքն է, որտեղ սիրիական արաբական բանակը պայքարում է ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված իսլամական պետության մնացորդների դեմ: Սա հաստատում է, որ Միացյալ Նահանգները և նրա ռազմական ուժերը այս կազմակերպության դաշնակիցներն են»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։