Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել

19:42, 10.11.2024

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բնակելի շենքի ռմբակոծության հետեւանքով տուժել է 15 մարդ։

Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է Դամասկոսի արվարձանում գտնվող Սաիդա Զեյնաբ շրջանը։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ տունը պատկանել է լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը, իսկ նշված տարածքը իրանամետ խմբավորումների հենակետն է։

Նմանատիպ