Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի «ճանաչման» մասին որոշումը սկզբից մինչև վերջ Ռուսաստանի նախաձեռնությունն է. Գիա Վոլսկի
Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի «ճանաչման» մասին որոշումը սկզբից մինչև վերջ Ռուսաստանի նախաձեռնությունն է. Գիա Վոլսկի

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի կարծիքով, Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի «ճանաչման» մասին որոշումը սկզբից մինչև վերջ Ռուսաստանի նախաձեռնությունն է:

Ինչպես Վոլսկին ասել է առաջին ալիքին, Սիրիայի որոշումը կապված է այն բանի հետ, որ Բաշար Ալ-Ասադի համակարգը և ռեժիմը կախված է Ռուսաստանից:

«Սպասվում էր, որ Սիրիան կընդուներ այս որոշումը, սակայն համոզված չեմ, որ խորհրդարանում և կոմիտեներում այս հարցը քննարկվել է: Քաղաքական որոշումը ընդունվել է անմիջական Ռուսաստանի միջնորդությամբ: Երկրորդ հարցն այն է, որ Ռուսաստանը  իր այնպես էլ վնասված քաղաքական հեղինակությունը, դնում է ավելի վատ դրության մեջ և այս փաստին ավելացնում է այն, որ իրականում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների հետ կապված, նրա քաղաքական նպատակն է, որ որոշակի երկրներ ճանաչեն բռնազավթված տարածաշրջանները: Համոզված եմ, որ ոչ Բաշար Ասադը և ոչ էլ նրա իշխանության որևէ պաշտոնյա չգիտի այս հակամարտության պատմությունը, կամ ինչ իրավիճակ է: Այս ամենը Ռուսաստանի նախաձեռնությունն է»,- հայտարարել է Վոլսկին:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման կապակցությամբ:

«Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի ֆոնին երկկողմ ճանաչմամբ, Սիրիայի Արաբական Հանրապետությունը և Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները համաձանել են միմյանց ճանաչման մասին, Սիրիայի և Աբխազիայի, Սիրիայի և Հարավային Օսիայի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Դիվանագիտական հարաբերությունները ամրապնդվում են դեսպանատների մակարդակով»,-նշված է հայտարարության մեջ: