Սիրիայի կառավարական ուժերի ռազմակայանների վրա իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ
Սիրիայի կառավարական ուժերի ռազմակայանների վրա իրականացրել են ավիահարվածներ: Զոհվել են տասնյակ մարդիկ:
Սիրիական մամուլի լրատվությամբ, հարձակումը հնարավոր է իրականացրել են Իսրաելի զինված ուժերը:
Սիրիացի իրավապաշտպանները, որոնց շտաբկայանը գտնվում է Լոնդոնում, հայտարարում են, որ հրթիռային հարվածները հասցվել են Սիրիայի բանակի 47-րդ բրիգադի կայանի վրա, որը գտնվում է Համա քաղաքի կողքին: Նշանակետերից մեկը հանդիսացել է Հալեպի մոտակայքում գտնվող ռազմակայանը: Զոհվածների թվում 20-ից ավելի սիրիացի զինվորական էր և մի քանի իրանցի:
Իսրաելի զինված ուժերում դեռ.ս մեկնաբանություն չեն արել: Մինչ այդ Իսրաելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրաելը անձամբ կորոշի, թե ինչպես կշարունակվեն ռազմական գործողությունները Սիրիայում:
Բացի այդ, Լիբերմանը նշել է, որ չի ցանկանում հարցածել ռուսական զորամասերին և միջամտել Սիրիայի ներքին գործերին: Նրա հայտարարությամբ, Իսրաելի հիմնական հիմնախնդիրը Իրանն է: