Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Իդլիբ գավառի վեց քաղաքների վրա
Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Իդլիբ գավառի վեց քաղաքների վրա

Սիրիայի կառավարական բանակը հունվարի 25-ից հետո, Իդլիբի գավառում վերահսկողություն է հաստատել վեց քաղաքի վրա: Այս մասին հայտնում է «ռոյտերսը», Սիրիայի կառավարական մամուլին և դիտորդական կենտրոնին հենվելով:

«Ռոյտերսը» գրում է, որ Ռուսաստանի ռազմական ավիացիայի օգնությամբ, սիրիական կառավարական ուժերը շրջափակել են ռազմավարական Մարաթ Ալ-Նուման քաղաքը: Քաղաքը գտնվում է Դամասկոս և Հալեպ քաղաքները իրար կապող ավտոմայրուղու, Իդլիբ քաղաքից 33 կմ. հեռավորության վրա:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հունվարի 12-ին հրադադարի մասին համաձայնագրով, Սիրիայի կառավարական ուժերը պետք է դադարեցնեին ռազմական գործողությունները Իդլիբում: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է ապստամբներին: Իդլիբ գավառը սիրիացի խռովարարների և արմատական ​​ռազմական խմբավորումների վերջին հենակետն է Սիրիայում: