Սիրիայի իշխանությունը զոհված լրագրող Մարի Կոլվինի ընտանիքին կվճարի փոխհատուցում
Սիրիայի իշխանությունը զոհված լրագրող Մարի Կոլվինի ընտանիքին կվճարի փոխհատուցում

ԱՄՆ-ի դատարանը Սիրիայի իշխանությանը պարտադրել է լրագրող Մարի Կոլվինի մահվան պատճառով, փոխհատուցման տեսքով, նրա ընտանիքին վճարել 302 միլիոն դոլլար:

Մարի Կոլվինը և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկը զոհվել էին 2012 թվականին Հոմս քաղաքում, հրետանու կրակի ժամանակ: Կոլվինի ընտանիքը 2016 թվականին Սիրիայի իշխանության դեմ բողոք էր ներկայացրել Վաշինգտոնի դատարան և իշխանությանը մեղադրել լրատվամիջոցների ներկայացուցիչների կանխամտածված սպանության մեջ:

Դատարանը վճռել է, որ Մարի Կոլվինի թիրախ լինելու փաստը եղել է կանխամտածված: Դատարանի որոշման մասին պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումն այս պահի դրությամբ հայտնի չէ: