Սիրիայի իշխանությունը հայտնում է, որ Իսրայելը ավիահարված է հասցրել Հալեպի օդանավակայանին
Սիրիայի իշխանությունը հայտնում է, որ Իսրայելը ավիահարված է հասցրել Հալեպի օդանավակայանին։ Այս մասին գրում է «BBC»-ն։ Ըստ ԶԼՄ-ների՝ սա Հալեպի օդանավակայանի վրա երկրորդ հարձակումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելը ավիահարված է հասցրել Միջերկրական ծովից, ինչի հետեւանքով օդանավակայանը նյութական վնաս է կրել եւ դադարեցրել աշխատանքը։
Հինգշաբթի օրվա հարվածից հետո օդանավակայանը նոր էր վերսկսել աշխատանքը։
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել սիրիական կառավարության հայտարարությունը։
Հինգշաբթի օրը Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելը ռմբակոծել է երկրի երկու հիմնական միջազգային օդանավակայանները Դամասկոսում և Հալեպում:
Ինչպես գրում է «BBC»-ն, այս օդանավակայանները ոչ միայն սպասարկում են քաղաքացիական ավիացիան, այլեւ այնտեղ տեղակայված են ռազմակայաններ, որոնք, ըստ տարածված տեղեկությունների, տարանցիկ կետեր են «Հեզբոլլահ» խմբավորմանը իրանական զենք մատակարարելու համար։