Սիրիայի հարցով Թեհրանում սկսվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի եռակողմ գագաթնաժողովը
Թեհրանում, Սիրիայի հարցով սկսվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի եռակողմ գագաթնաժողովը: Իրանի մայրաքաղաք են այցելել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները:
Մինչ գագաթնաժողովի սկսվելը միմյանց են հանդիպել Ռեժեփ Թաիփ Էրդողանը և Հասան Ռոհանին:
Գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է նաև իր ռուս գործընկերոջ հետ, ինչպես նաև ծրագրվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը:
Գագաթնաժողովի ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը:
Գագաթնաժողովի ավարտից հետո ծրագրվում է անց կացնել մամլո ասուլիս:
Հեղինակ -
Edgar Barsegyan