Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ դրուզ քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի առաջնահերթությունն է

10:26, 17.07.2025

Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ դրուզ քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությունը Սիրիայի առաջնահերթությունն է: Նա այս մասին ասել է հեռուստատեսային ելույթում:

«Մենք պատերազմից վախեցողների մեջ չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք մարտահրավերների դեմ պայքարելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց մենք սիրիացի ժողովրդի շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ասել է Ալ-Շարաան։

Նա նաև նշեց, որ սիրիացի ժողովուրդը պատրաստ է պայքարել, եթե իր արժանապատվությունը վտանգվի։

Նմանատիպ