Սիրիայի Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ: Տեղեկությունը տարածում է թուրքական մամուլը: Տուժել է 30 մարդ:
Տարածված տեղեկությամբ, Աֆրինում պայթել է ականապատ վառելիքի բաքը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ պայթյունի հետևում, հավանաբար, քրդական ռազմական միավորումներն են:
2018 թվականի հունվարի Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սկսել էր ռազմական գործողություն և նույն տարվա մարտին գրավել էր Աֆրինի շրջանը: