Սիրիական պետական լրատվամիջոց – Իսրայելը օդային հարձակում է իրականացրել սիրիական երկու օդանավակայանների վրա
Սիրիական պետական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իսրայելը ավիահարված է հասցրել սիրիական երկու օդանավակայանների ուղղությամբ։ Արդյունքում երկու մարդ մահացել է։
Սիրիական գործակալությունը նշում է, որ հարձակումն իրականացվել է Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների վրա։
BBC-ի փոխանցմամբ՝ Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայանները սպասարկում են ոչ միայն քաղաքացիական ավիացիան, այլեւ ռազմակայաններ, որոնք, ըստ տեղեկությունների, տարանցիկ կետեր են Իրանի համար։