Սիրիական մեդիա. Իսրայելի զորքերը հատել են Սիրիայի սահմանը և մտել երկրի հարավում գտնվող Դարաայի նահանգի արևմտյան մաս
Իսրայելի զորքերը հատել են Սիրիայի սահմանը և մտել երկրի հարավում գտնվող Դարաայի նահանգի արևմտյան մաս։ Այս մասին տեղեկություն է տարածում տեղական մեդիան։
Սիրիական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը կրակ են բացել երկու գյուղի ուղղությամբ, ապա վերադարձել իրենց դիրքերը։
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն տարածվել։ Սիրիայի իշխանություններն ավելի վաղ բազմիցս մեղադրել են Իսրայելին երկրի հարավային շրջաններում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։
Սիրիական մեդիայի համաձայն՝ 2026 թվականի հուլիսին իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից Սիրիայում կատարվել է 187 խախտում, ինչը մոտ 22 տոկոսով պակաս է հունիսի համեմատությամբ, երբ հաստատվել էր 239 խախտում։
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հուլիսի 26-ին հայտարարել է, որ Դամասկոսը փորձում է խուսափել Իսրայելի հետ առճակատումից և բարեկամ պետությունների հետ աշխատում է անվտանգության մասին համաձայնագրի հասնելու ուղղությամբ։