Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին։ «France Presse»-ն ու «Reuters»-ը տեղեկությունը տարածել են սիրիական լրատվամիջոցների հիման վրա։

Նրանց տվյալներով՝ հարձակման հետեւանքով երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։

Ըստ սիրիական պետական ​​լրատվամիջոցների՝ վնասվել են երկու օդանավակայանների թռիչքուղիները։

Իսրայելը չի ​​մեկնաբանել սիրիական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։