Սիրելի Վրաստան, շնորհավո'ր. Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Վրաստանին անկախության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Լիտվայի տրանսպորտի նախարարը: Տեսագրությունը տարածել են նախարարության Twitter-ի էջում:
«Սիրելի Վրաստան, շնորհավո’ր»,- գրված է նախարարության էջում:
Տեսագրությունում Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ռոկաս Մասիլյուսն անձամբ է շնորհավորում Վրաստանի քաղաքացիներին:
«Շնորհավո’ր, Վրաստան: Ուրախ ենք, որ մեզ կապում են երկարատև հարաբերություններ և սպասում ենք նույնի շարունակությանը՝ ձեր անկախության հաջորդ հարյուրամյակում»,- ասում է Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ռոկաս Մասիլյուսը: