«Sinovac»-ով պատվաստումների համար գրանցումը կսկսվի այսօր՝ ժամը 12:00-ին
«Sinovac»-ով պատվաստումների համար գրանցումը կսկսվի այսօր՝ ժամը 12:00-ին: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, պատվաստումների գործընթացը կսկսվի մայիսի 24-ին:
«Sinovac» պատվաստանյութը, ինչպես «Sinopharm»-ը, ոչ ակտիվ պատվաստանյութ է: Պաշտոնական տվյալների համաձայն, «Sinovac» պատվաստանյութի 260 միլիոն դոզան առաքվել է տարբեր երկրներ:
«Sinovac» պատվաստանյութը դրական է գնահատվել իմունիզացման հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական (The Strategic Advisory Group of Experts on Immunization (SAGE) խմբի կողմից (SAGE): Պատվաստման այց ամրագրելու համար այցելեք booking.moh.gov.ge կամ զանգահարեք 15 22»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում: