«Sinopharm» պատվաստանյութն ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիազորությունը
«Sinopharm» պատվաստանյութն ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիազորությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութին շնորհել է լիազորություն:

Ինչպես ընթացիկ ճեպազրույցում ասել է Տեդրոս Ադանո Գեբրեյեսուսը, համապատասխան որոշումը կայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ փորձագետների կողմից այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլտվություն ստանալուց հետո չինական պատվաստանյութը կներառվի «Կովաքսի» ծրագրի մեջ, որը պատվաստանյութեր է մատակարարում ցածր եկամուտ ունեցող երկրներին:

Վրաստանը սկսեց «Sinopharm» պատվաստանյութով պատվաստման գործընթացը մայիսի 4-ին, նախքան այն կթույլատրվեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: