«Սինոֆարմով» պատվաստվելու համար գրանցումը կսկսվի այսօր՝ ժամը 12:00-ին
«Սինոֆարմով» պատվաստվելու համար գրանցումը կսկսվի այսօր՝ ժամը 12:00-ին

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, «Սինոֆարմով» պատվաստվելու համար գրանցումը կսկսվի այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին, իսկ պատվաստումների գործընթացը՝ հուլիսի 5-ից:

Պատվաստվելու համար այց պատվիրել ցանկացողները պետք է այցելեն booking.moh.gov.ge կայքէջ կամ զանգահարեն 15 22 հեռախոսահամարին:

«Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերի մեկ միլիոն դոզան Վրաստան է ներկրվել հուլիսի 2-ին: Այդտեղից 500,000 դոզան «Սինոֆարմ» է, իսկ 500,000 դոզան՝ «Սինովակ»:

Առողջապահության նախարարությունն ասում է, որ պատվաստումների համար ամբողջ երկրում մոբիլիզացվել է պատվաստող մինչև 350 խումբ:

«Աշխարհագրական հասանելիությունն ապահովելու համար առողջապահության նախարարությունն արդեն մշակել է պատվաստանյութերի բաշխման սխեման», – ասացին առողջապահության նախարարությունից:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ «Սինոֆարմով» պատվաստման ամրագրումները նախ կբացվեն և կվերահսկվեն:

«Ամրագրումները կբացվեն երկու շաբաթվա համար: Մենք դիտելու ենք, թե ինչպիսին կլինի ակտիվությունը, այնուհետև այն կբացվի ամբողջ ամսվա և ամբողջ ամառվա ընթացքում: Մենք կսկսենք «Սինոֆարմից», այնուհետև կավելանա «Սինովակը» և «Ֆայզերը», – ասաց Գամղրելիձեն: