Սինգապուրի վարչապետ Լի Հսիեն-Լունգը կորոնավիրուսի պատվաստում է անցել: 68-ամյա Լի Հսիեն-Լունգը պատվաստման տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Լի Հսիեն-Լունգը դարձել է Սինգապուրում առաջին մարդը, ով պատվաստում է անցել: Նրա հետ միասին պատվաստվել են նաև երկրի առողջապահության նախարարը:
«Սկզբում մենք պատվաստվեցինք, որպեսզի սինգապուրցիներին ցույց տայինք, որ վստահ ենք պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության մեջ»,- հայտարարել է Լի Հսիեն-Լունգը:
Այսօրվանից Սինգապուրում մեկնարկել է բժիշկների պատվաստումը: