«Silknet»-ը և «Geocell»-ը կատարում են միավորման գործընթացը: Գործարքի մանրամասների առնչությամբ կայացել է մամլո ասուլիս:
«Silknet»-ը պաշտոնապես դարձել է «Geocell»-ի 100%-անոց բաժնեմասի սեփականատերը: Գործարքի արժեքը կազմել է 153 միլիոն դոլլար:
«Silknet»-ի տեղեկությամբ, առաջիկա տարիներին նախատեսվում է իրականացնել շուրջ 500 միլիոն լարիի ներդրում:
Դեռևս անհայտ է, կպահպանվի, թե՞ ոչ «Geocell» ապրանքանիշը:
Այսօր մամլո ասուլիսին ներկա են գտնվել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտր Քումսիշվիլին, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, «Թիբիսի բանկի» և հաղորդակցության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները: