«Silknet»-ում հայտարարում են, որ գնում են «Geocell»-ը:
«Կա համաձայնություն «Geocell»-ի բաժնետերերի հետ. Telia Company (STO:TELIA) և Turkcell (NYSE: TKC, IST: TCELL): Գործարքի արժեքը կազմել է 153 մլն. դոլլար: Ֆինանսավորումը տեղի կունենա «TBC բանկ»-ի և նրա կողմից կազմակերպված շրջանային բանկերի վարկով և «Silknet»-ի սեփական կապիտալով:
Երկրի խոշորագույն ֆիքսված Silknet օպերատորի և Geocell բջջային օպերատորի միավորմամբ Վրաստանում ստեղծվում է լիամասշտաբ հեռուստահաղորդակցության ընկերության»,- հայտարարում են Silknet-ում:
Գնումները նախատեսվում է ավարտել 2018 թվականի առաջին կեսին: