«Սիլքնեթի» համակարգչային համակարգի վրա կիբերհարձակման և քաղաքացիների անձնական տվյալներ ձեռք բերելու համար մեկ անձ ձերբակալվել է
«Սիլքնեթի» համակարգչային համակարգի վրա կիբերհարձակման և քաղաքացիների անձնական տվյալներ ձեռք բերելու համար մեկ անձ ձերբակալվել է

Կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳ նախարարության Կենտրոնական Քրեական Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, համակարգչային համակարգ ապօրինի մուտք գործելու փասով, ձերբակալել է՝ 2001 թվականին ծնված Բ.Կ.-ին:

«Ձեռնարկված համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Բ.Կ.-ն անձնական տվյալներ ստանալու նպատակով կիբերհարձակում է իրականացրել «Սիլքնեթ» ԲԲԸ համակարգչային համակարգի վրա։

Մեղադրյալը համակարգչային համակարգ չարտոնված մուտքի միջոցով ձեռք է բերել նշված ընկերության մինչև 5000 օգտատերերի անձը հաստատող վկայականների թվային պատճենը և փորձել ապօրինի կերպով դրանք վաճառել համացանցային տարածքում»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Համակարգչային համակարգ չարտոնված մուտքի փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով։