Սիքստինյան մատուռի տանիքից դուրս է եկել սպիտակ ծուխ, նոր պապի անունը կհրապարակվի մոտ մեկ ժամից

20:58, 08.05.2025

Սիքստինյան մատուռի տանիքից դուրս է եկել սպիտակ ծուխ. Հռոմի պապն ընտրված է։ Նրա ինքնությունը կհրապարակվի մոտ ժամանակում։

Կարդինալները պոնտիֆիկոսին ընտրել են քվեարկության չորս փուլերի արդյունքում։ Կոնկլավին մասնակցել է 70 երկրից 133 քարտինալ, որոնց տարիքը չի գերազանցում 80-ը։ Նրանցից ավելի քան 100-ին կարդինալ է օծել Ֆրանցիսկոսը։

Հռոմի պապի ընտրության գործընթացը գաղտնի է։ Կոնկլավի սկսվելուց մինչև նոր պապի ընտրություն, կարդինալներին արգելված էր կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Նրանք չունեին մուտք ինտերնետ, հեռախոսներ և մեդիա։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում՝ ապրիլի 21-ին։ Կտակի համաձայն, պոնտիֆիկոսը թաղվել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։

Նմանատիպ